Ազգային ժողովում նիստեր կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ խորհրդարանում հանձնաժողովների նիստեր կլինեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 15-ին նիստ կլինի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Այդ օրը կքննարկվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ևս մայիսի 15-ին նիստ կանցկացնի: Օրակարգում առկա երեք հարց կքննարկվի առաջին ընթերցմամբ, երեք նախագիծ էլ՝ երկրորդ: Դրանցից մեկով՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տալ հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Նշենք, որ ՔԿ նախագահի պաշտոնային դրույքաչափը կազմում է 998 հազար 200 դրամ, եթե գումարենք 92 տոկոս ամսական հավելավճարը՝ 918 հազար դրամը, ապա ստացվում է, որ նա կստանա 1 մլն 916 հազար դրամ:

Այս նախագծերը դրական եզրակացություն ստանալուց հետո կքննարկվեն մայիսի 23-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանում։

Ն.Հ.




Լրահոս