
And 12 points go to… Եվրատեսիլում ամենասպասված արտահայտությունն այս տարի կլսենք Մալենայից:Այս մասին տեղեկացնում է «Առաջին ալիք»-ը:
Հայաստանի ժյուրիի քվեարկության արդյունքները Եվրոպային կներկայացնի հեն նա՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան:
Հիշեցնենք՝ այսօր երեկոյան ժամը 23:00-ին տեղի կունենա «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը:
Հավելենք, որ եզրափակիչ համերգին Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ է ունենալու 17-րդ համարի ներքո:
«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում հայտնվել է 26 պետություն, համերգը բացելու է Ավստրիան, եզրափակելու է հյուրընկալող պետությունը՝ Միացյալ Թագավորությունը: