ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերցրեք ձեր արձակուրդների նոստալգիան»․ Բրյունետը նոր երգից հատված է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում խոսել է առաջիկա իր նորությունների մասին։

«Հիշում եք՝ երգ էի խոսք տվել, որը կլինի մաքսիմալ պարային։ Այդ երգը, որի անունն է «No time to cry for him», դուրս չի եկել և ջնջել եմ»,-ասել է նա։

Բրյունետը պատմել է նաև նոր երգի մասին և ինստագրամյան իր էջում տեղադրել է փոքրիկ հատված՝ գրառումով։

«Վերցրեք ձեր արձակուրդների նոստալգիան»,-գրել է նա։

Նշենք, որ երգչուհու նոր երգը ամառային հանգստի, արձակուրդների հիշողությունների, մայրամուտի մասին է։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս