
Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը, որի արդյունքում էլ այսօր կորոշվի այս տարվա մրցույթի հաղթողը։ Հայաստանը ներկայացնում է երգչուհի Բրյունետը՝ Future Lover երգով, որը կատարելու է 17-րդ համարի ներքո։
Հայաստանի օգտին Եվրոպայից քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված համարին։