Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով՝ Եվա Սաղոյանը մայիսի 12-ին նշանակվել է գլխավոր դատախազի խորհրդական:
«Հիմք ընդունելով Եվա Սաղոյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եվա Գագիկի Սաղոյանին նշանակել գլխավոր դատախազի խորհրդական»,- ասվում է հրամանագրում: