Երեկ Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել էր մոտ 4 ժամ։
Եվրախորհրդի նախագահը նախօրեին առանձին հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի կնքումն էր:
Հանդիպումը կայացել է Եվրոպական Միության կենտրոնակայանում։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ.
«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- բանակցություններից հետո ասել էր Շառլ Միշելը։
Վերջինս հավելել էր, որ հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով. Այն ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ. կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ. կմ-ի սահմաններում։ Կողմերն ունեն առաջխաղացում, ասուլիսին հայտարարել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։ Armlur.am-ը այս հայտարարությունների հետ կապված զրուցել է պատմաբան Աշոտ Մելքոնյանի հետ:
Մանրամասները տեսանյութում: