ArmLur.am-ի տեղեկություններով 2023թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:
Բացի այդ, վարժական հավաքների ապահովման, այդ թվում նաև՝ ձևավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի և քանակի տրանսպորտային միջոցներ:
Այսպիսով, հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով, վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.
ա. 2023 թվականի օգոստոսի 1 – 25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 788 քաղաքացի, որոնցից 708-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 55-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
բ. 2023 թվականի օգոստոսի 3 – 27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 56 շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ,
գ. 2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 388 քաղաքացի, որոնցից 349-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
դ. 2023 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 420 քաղաքացի, որոնցից 376-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 26-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
ե. 2023 թվականի սեպտեմբերի 4 – 28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
զ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեչի 13-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 205 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով։
Ն․Հ․