ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պողոտայում կրկին նորածին էին թողել. ինչո՞ւ են մայրերը ընտրում այս հասցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ է կատարվում Արցախի փողոցի 8/4 շենքում, և ինչու են մայրերը լքում իրենց նորածիններին եւ դեպքի վայրշ ընտրում Արցախի փողոցի 8/4 շենքը:

Եվ այսպես մայիսի 11-ին Երեւանի Արցախի պողոտայի 8/4 հասցեում նորածին երեխա էին գտել։

Ժամը 14:00-ի սահմաններում Սիրան Բադալյանը աշխատանքից վերադառնալիս Արցախի փողոցի 8/4 շենքի հարակից կիսակառույց շինության մոտից երեխայի ձայն էր լսել: Մոտեցել էր շինությանը, որտեղ նկատել էր նորածին երեխային. վերցնելով երեխային՝ տարել է բնակարան, այնուհետեւ զանգահարել է շտապօգնություն: Շտապօգնության մեքենան շտապել էր դեպքի վայր, և երեխային տեղափոխել էր Մուրացան բժշկական կենտրոն: Պարեկներն ու ոստիկանները պարզել են նաև, թե որտեղ է նորածին աղջիկը հայտնաբերվել, ում պորտալարը դեռևս կտրված չի եղել:

Այս դեպքից անցել է 5 օր, եւ մինչ օրս իրավապահները չեն հայտնաբերել երեխայի մորը, որը նրան թողել էր Արցախի փողոցի 8/4 շենքի բակում:

Նկատենք, որ 2 տարի առաջ կրկին Արցախի փողոցի 8/4 շենքում նորածին երեխային կրկին թողել էին ու հեռացել ու մինչ օրս մայրը հայտնաբերված չէ: Մասնավորապես 2021 թվականի հուլիսի 13-ին Ոստիկանության Էրեբունու բաժին էր ահազանգել Երևանի Արցախի փողոցի 8/4 շենքի բնակիչ Լուսինե Գալստյանը և հայտնել, որ իր հարևանուհու բնակարանի մուտքի մոտ նորածին են թողել: Երեխային տեղափոխել էին Մուրացան համալսարանական հիվանդանոց։ Հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը Factor.Tv-ին հայտնել էր, որ նորածին աղջնակը բնածին արատներ չունի, սակայն ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետեվանքով ունի վարակներ։

Բժիշկները ենթադրում են, որ վարակը կարող է անցած լինել չմշակված պորտալարով։ Փոքրիկը ծնվել է 2 կիլոգրամ 600 գրամ քաշով։

Ինչու են ծննդկանները իրենց երեխային թողնում հենց Արցախի փողոցի 8/4 շենքի բակում եւ հեռանում. այս հարցերի պատասխանը դեռեւս չկա, քանի որ իրավապահները չեն հայտնաբերել մայրերին:

Քնար Մանուկյան




Լրահոս