Ես կտրուկ քայլերի կդիմեմ. կյանքից զրկված նորածնի հայրը դիմում է իրավապահ մարմիններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիք մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Անդրանիկ Մարգարյանը ArmLur.am-ի միջոցով դիմում է իրավապահ մարմիններին։

«Ես` Անդրանիկ Մարգարյանս, ապրում եմ` Գեղարքունիք մարզի, Կարճաղբյուր գյուղում: Տևական ժամանակ բնակվում եմ Էրեբունի վարչական շրջանում: Ապրում եմ վարձով՝ երեխաներիս և կնոջս հետ: Աշխատում եմ քարի արտադրամասում, ապրում եմ օրվա աշխատավարձով: Կինս`Մելինե Մանուկյանը մինչ ֆիզ . արձակուրդ գնալը աշխատել է սուպերմարկետում: Կինս հաշվառված է եղել Նոր Արեշի պոլիկլինիկայում: Հղիության ինն ամիսների ընթացքում բացառապես ոչ մի խնդիր չի ունեցել: Հղիության ընթացքին հետրևել է բժշկուհի` Մարգարիտա Թավմազյանը:

Հուլիսի 4 -ին ստուգման այց է եղել, ամեն ինչ կարգին է եղել: Հուլիսի 5-ին ժամը 14:00-ին ցավերով տարել ենք, Երևանի Գր. Նարեկացի բժշկական կենտրոն: Ընդունարանում հերթապահ բժիշկն է ընդունել կնոջս ոչ մի խնդիր չի եղել: Հերթապահ բժիշկն ասել է, որ գնում է արձակուրդ և չի վիրահատելու: Ես ասել եմ, որ ստուգեն կնոջս: Ձգձգել են, անցել է երեք ժամ: 17:25 րոպեին նկարել են սիրտը, ասել են զարկերը կա, տանում ենք վիրահատության: Վիրահատությունից հետո, ասել են երեխան առողջ է, աղջիկ եք ունեցել աչքներդ լույս: Անցել է 45 րոպե կանչել է ինձ բժիշկն ու ասել, որ կարելի է ասել երեխան ծնվել է մահացած: Ինձ ցույց չեն տվել իմ երեխային: Ես խնդրել, աղաչել եմ, որ երեխայիս ցույց տան, ոչ մեկ ցույց չտվեց:

Խնդրում եմ Ձեզ պարզաբանել՝ ինչ են արել երեխայիս հետ. Եթե մինչև վերջին րոպեն խնդիր չի ունեցել ո՛չ կինս, ո՛չ երեխան: Կինս լսել է մեր երեխայի ձայնը, մենք կասկածում ենք, որ մեր երեխան ողջ է: Այս դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննություն է ընթանում։

Հարգելի՛ ՀՀ առողջանահության նախարար Տիկին Ավանեսյան, այս նամակը գրում եմ Ձեզ՝ խնդրելով հետեողական լինեք եւ բացահայտեք այս դեպքի ողջ մանրամասները։ Մեզ մոտ կան բազմաթիվ կասկածներ, որոնց պատասխանը մինչ օրս չունենք։ Հորդորում եմ ՀՀ իրավապահ մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հետամուտ լինել իմ երեխայի մահվան դեպքով տարվող քննությանը։

Ես կտրուկ քայլերի կդիմեմ, հույսս դնում եմ իրավապահ մարմինների խղջին ու մասնագիտական պարտականության վրա՝ սպասեռլով օբյեկտիվ քննությանը:

Հավելենք, որ խոսքը Նոր Արեշում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում հուլիսի 5-ին ծնված երեխայի մասին է։ Աղջնակի ծնողները կասկածներ ունեն, որ մահացած երեխան իրենցը չէ։

ArmLur.am-ի հետ զրույցում Ընտանիքի հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը շեշտել ու հարց է բարձրացնում՝ ինչու՞ իր դստեր մարմինն իրեն ցույց չեն տվել ու դուրս հանել հիվանդանոցից։

Քնար Մանուկյան




Լրահոս