
ՀՀ Ազգային ժողովը 25 մլն 250 հազար դրամի պայմանագիր է կնքել« Վիդու Փրեզենթս» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրից ArmLur.am-ը տեղեկանում է, որ գնվել է 100 հատ նվեր տուփ, որի մեջ եղել է չիր և ուրցով թեյ։
Այլ մանրամասներ նշված չեն, միայն հայտնի է, որ ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար է իրականացվել այս գնումը։ ՍՊԸ-ի մասին տվյալներ համացանցում ևս առկա չէ, միայն հայտնի է, որ տնօրենի անուն-ազգանունը Արամ Ավագյան է։
Ն.Հ.