Քաղաքացիների քանի տոկոսն է գոհ վարչապետի աշխատանքից. GALLUP International Association-ի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատանքին միանշանակ հավանություն է տվել հարցվածների միայն 11.9 տոկոսը, 24.1 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 12.3 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, 38.7 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:

Այս մասին է են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության հերթական հետազոտության տվյալները, որոնք ներկայացրել է տնօրեն Արամ Նավասարդյանը:

Կառավարության աշխատանքին միանշանակ հավանություն է տալիս 10.8 տոկոսը, 21.8 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 11.8 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն չի տալիս, 42.9 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:

Ազգային ժողովի աշխատանքին հավանություն է տալիս 5.9 տոկոսը, իսկ 50.9 տոկոսը՝ ընդհանրապես հավանություն չի տալիս:

Նախագահի աշխատանքին 8.9 տոկոսը միանշանակ հավանություն է տալիս, 42.4 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:

Ներկա պահին որո՞նք են պետության առջև ծառացած երեք ամենակարևոր խնդիրները. 46.5 տոկոսը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, սահմանների հստակեցման խնդիրներ՝ 37.3 տոկոս, պատերազմի վտանգ՝ 29.4 տոկոս, տնտեսական վիճակ՝ 26.8 տոկոս, Արցախի խնդիր՝ 14.8 տոկոս, գործազրկություն՝ 12 տոկոս, գերիների վերադարձ՝ 9.9 տոկոս:

Հետազոտությունն անցկացվել է ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1100 հեռախոսային հարցումների միջոցով։




Լրահոս