Քաղաքացիների մեծամասնությունը ոչ մի դեպքում դուրս չի գա փողոցային պայքարի. հարցման արդյունքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիների 36 տոկոսից ավելին հրաժարվում է որևէ դեպքում դուրս գալ փողոցային պայքարի:
Այս մասին պարզ է դառնում «GALLUP International Association» կազմկերպության անցկացրած վերջին հարցումներից, որն անցկացվել է 1100 մարդու շրջանակում՝ ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցին՝ ո՞ր դեպքում դուրս կգան փողոցային պայքարի հանուն իշխանափոխության, քաղաքացիները տվել են հետևոլ պատասխանները՝ 23.4 տոկոսը պատասխանել է, որ եթե նոր տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, 22.5 տոկոսը պատասխանել է՝ պատերազմի նոր վտանգի դեպքում, 13.7 տոկոսը՝ ուժեղ և կամային լիդերի դեպքում, 10.4 տոկոսը՝ հստակ իշխանափոխության հստակ օրակարգով, 4.5 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում, 36.8 տոկսը հայտարարել է, որ ոչ մի դեպքում դուրս չի գա պայքարի, 3 տոկոսն էլ դժվարացել է պատասխան տալ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս