ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հաստատեց Շառլ Միշելի խոսքերը. մանրամասներ բրյուսելյան հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաշինյանը կարևոր քայլ է համարում Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը:

Արձանագրվել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազ. քառ. կմ-ը, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազ քառ, կմ-ն։

Սա թույլ կտա կայունություն հաստատել տարածաշրջանում և հասնել խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացմանը։ Հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման հանձնաժողովի ձևավորման հիմքի բացահայտումը, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետը։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարության մեջ ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս