
Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է սահմանել Հայաստանի Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող), Հայաստանի Հանրապետության վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) և Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգ և պայմաններ։ Armlur.am-ը տեղեկացավ, որ նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Այսինքն, նրանք բուժզննում են անցնելու առանց հերթագրման և պետբյուջեի հաշվին։
Ն.Հ.