Պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք. Ա. Մյասնիկյան փողոց 43/4 հասցեում գտնվող 493.2 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.060877 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի դասական աճուրդով:
2023 թվականի մարտի 7-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 72 մլն 600 հազար ՀՀ դրամ։
Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 22 մլն 500 հազար ՀՀ դրամ։
Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 72 մլն ՀՀ դրամ։
Ն.Հ.