
Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենը:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Մայիսի 19-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 20-ին՝ ժամը 01։00-ին։
Երևանի մետրոպոլիտենը հագեցած ու տպավորություններով լի օր է մաղթում և հիշեցնում, որ մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով։