
Արշակունյաց պողոտայում երեկ գիշեր լարված իրավիճակ էր: Զոհվածների ծնողները փակել էին ճանապարհը, նրանք պահանջում էին ազատ արձակել պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով ձերբակալվել էր նախօրեին:
Դատարանի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էն կենտրոնացված, նաեւ մեծ թվով քաղաքացիներ կային:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները և հանրության մեջ վստահություն վայելող մի շարք այլ անհատներ ներկայացրել են երաշխավորություն՝ հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Գայանեի ազատության համար:
Դատարանին երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներն են՝ Արծվիկ Մինասյանը, Գառնիկ Դանիելյանը, Արթուր Խաչատրյանը,
Արթուր Սարգսյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Տիգրան Աբրահամյանը,Հայկ Մամիջանյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
Հավելենք, որ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում։
Քրիստինա Մուշեղյան