Քիչ առաջ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվեց. Վերաքննիչ դատարանի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխի տնային կալանքի:

Հիշեցնենք, որ նախնական որոշմամբ Գայանե Մարտիրոսյանը մեկ ամսով էր կալանավորվել:

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը մեզ հետ զրևույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ որոշումը կայացվել է քիչ առաջ և ասաց, որ  դա իրենց չի բավարարում:

Հիշեցնենք Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար: Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկության համաձայն, ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ու պատմել, որ մայիսի 17-ին փողոցում, Վերաքննիչ դատարանի դիմաց իրեն են մոտեցել զոհված զինծառայողների ծնողներ: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր,  առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք», -նշվում էր մայիսի 17-ին երեկոյան ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս