«Կարող ենք փաստել, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ»․ Միրզոյանը՝ Լավրովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։

Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ին կայացած հաղթանակի շքերթին․ «Մենք հետաքրքրված ենք առաջ մղել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են մեր ղեկավարների միջև։ Նախ և առաջ, առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք իրական լոկոմոտիվ են դարձել, բայց նաև ինտեգրացիոն գործընթացները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ շրջանակներում։

Բայց առանցքայինն, իհարկե, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, որի հիմքում պետք է լինեն եռակողմ պայմանավորվածությունները՝ սահմանների սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման, խաղաղության բանակցությունների և այլ հարցերում։ Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր է խաղում և ունի ամենալուրջ հետաքրքրությունները։ Հույս ունեմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ողջունելով Լավրովին, նշել է. որ սա հերթական հնարավորությունն է՝ խոսել ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում իրավիճակի մասին․

«Ինչպես միշտ, Հայաստանը կառուցողական է․ մենք խաղաղության ենք ձգտում։ Ցավոք սրտի, ռեալ իրավիճակն այլ է․ մենք տեսնում ենք Ադրբեջանի էսկալացիան,  տեսնում ենք Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը  պետք է ՌԴ վերահսկողության տակ լիներ, բայց կարող ենք փաստել, որ այն չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ»։




Լրահոս