Հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրվանից, խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքը:
ԱԺ խորհրդի հաստատմանը 28 նախագիծ է ներկայացվել, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորների եւ ՀԾԿՀ անդամի ընտրությունները, Հաշվեքննիչ պալատի եւ ԿԲ տարեկան հաշվետվությունները, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը:
Իսկ երկուշաբթի ԱԺ հանձնաժողովներում մեկնարկելու է 2022-ի բյուջեի կատարողականը, որին մասնակցելու են վարչապետը եւ նախարարները:
Քրիստինա Մուշեղյան