«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն խոսել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու իր որոշման մասին։
«Ցավոք, ժամանակն է առաջ գնալու: Ցիկլը այստեղ ավարտված է, և ես գիտեմ, որ ժամանակն է հեռանալու: Շատ հպարտ եմ այն ամենով, ինչ արել եմ այստեղ, ինչի հասել ենք միասին, և այն հիանալի պատմության համար, որ ստեղծել ենք միասին: Դա բացարձակապես անհավանական էր: Մենք մեծ ժառանգություն ենք թողնում։
Ինձ համարում են թիմի անձնավորո՞ւմը։ Դա պատիվ է: Դա ինձ ուրախացնում է։ Լքում եմ ակումբը որպես «Լիվերպուլի» լեգե՞նդ: Ինձ դա դուր է գալիս։
Սալահի և Մանեի հետ խաղա՞լը: Երբեմն ավելի շատ հաճույք եմ ստանում գոլային փոխանցումներից, քան ինքս գոլ խփելուց: Այս երկու տղաների՝ բարձրակարգ խաղացողների հետ կողք կողքի խաղալն ինձ համար պատիվ ու հաճույք էր»,-Ֆիրմինոյի խոսքերն է փոխանցում The Independent-ը։
Ավելի վաղ «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել էր, որ 31-ամյա բրազիլացին կլքի ակումբը հաջորդ ամառ, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը։