Այսօր արդեն հինգերորդ օրն է, որ Երևանի երկինքը պատված է ծխով, և քաղաքացիները ստիպված շնչում են էկոլոգիապես աղտոտված և թունավոր օդ, ինչը կարող է շատ հիվանդությունների պատճառ հանդիսանալ:
Հիշեցնենք, որ Երևանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում մայիսի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի արդյունքում մայրաքաղաքի երկինքը ծածկվել է ծխով, և մինչ այսօր կրակի տարբեր օջախներ շարունակվում են այրվել, իսկ թե ինչու մինչ այսօր Երևանի քաղաքային իշխանություններին չի հաջողվում կրակը մարել պարզ չէ, սակայն ըստ բնակիչների պարզ է մի բան՝ սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ Երևանի համար:
Ավելի վաղ ArmLur.am-ի նկարահանող խումբը այցելել էր Նուբարաշենի աղբավայր՝ տեղում ծանոթացել իրավիճակին:
Լիդա Եղիազարյան