Դերասանուհի Սիլվի Բարկովան, որն ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Հնդկաստանի Մումբայ քաղաքում, որդու լույս աշխարհ գալուց հետո իր երկրպագուներին է ներկայացրել ընտանեկան առաջին ֆոտոշարքը:
Դերասանուհին լուսանկարներին կից կատարել է հուզիչ գրառում.
«Ես քեզ կյանք տվեցի, Ես քեզ տանում էի այտուցված ոտքերով և այրոցով, ես պետք է
առողջ սնվեի, որ դու շուտ մեծանաս և ուժեղ լինես,
մի վայրկյան ծիծաղում էի, իսկ հաջորդ անգամ լաց լինում
և օրը 50 անգամ անհանգիստ քնով վազում էի զուգարան,
մինչև դու պատրաստ լիներ աշխարհ գալ,. քանի որ ես քո տունն էի, իսկ հետո ժամանակը կանգ առավ, երբ քեզ դրեցին իմ գրկում
և ես բռնեցի քո փոքրիկ մարմինը և կերակրեցի քեզ, մինչև դու մի փոքր ժպտացիր և քնեցիր իմ կրծքին…:
Այսպիսով, իմ միտքն ու սիրտը պտտվում են ձեր շուրջը,
և միշտ կլինեն»։
Հիշեցնենք, որ Սիլվիի ամուսինն ազգությամբ հնդիկ է: Ամուսնությունից հետո զույգն ապրում է Հնդկաստանում: Դերասանուհին, ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով Հնդկաստանում ապրելուն եւ զբաղվածությանը, նշել էր. «Զբաղված եմ ընտանեկան կյանքը վայելելով, երբեմն որպես ֆոտոմոդել հանդես գալով: Դժվարություններ, անխոս, եղել են, բայց դրանք հեշտ հաղթահարելի են եղել։ Ամուսինս, եթե անկեղծ, հայկական մենթալիտետ ունի։ Ես բացարձակ չեմ զգում, որ ամուսնացել եմ օտարերկրացու հետ: Ես միայն ֆիզիկապես եմ բացակայում երկրից։ Շատ եմ նեղսրտում, որ մենք կորցնելուց հետո ենք գնահատում, որ մենք միայն շատ վատ էքստրիմի ժամանակ ենք միախմբվում, որ մենք էդպես էլ չունեցանք երկիրն ու իր ազգին սիրող առաջնորդ, եւ այս դժվարին պահին նորից թանկացումներ են սկսել… Ու շատ-շատ նմանատիպ տխուր, ես կասեի՝ ողբերգական բաներ: Հավատք ունեմ, որ չենք կորցնի մեր անկախությունը, որ Հայաստանը «կա»-ից չի վերածվի «կար»-ի, ու եթե ոչ բոլորս, ապա մեծամասնությունը կվերադառնա մշտական բնակության մեր լեռնոտ, հրաշք երկիր։
Լիդա Եղիազարյան