
Հակակոռուպցիոն դատարանում ArmLur.am-ը զրուցել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի փաստաբան Անդրանիկ Մանուկյանի հետ, թե ինչու են դատարան շտապօգնությոն հրավիրել, ինչ վիճակում է Ստեփան Գալստյանը։
Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈւ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։
Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանքի տակ են ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում