Այսօր ամբողջ աշխարհում նշվում Է Աֆրիկայի ազատագրման օրը:
Իհարկե, Աֆրիկայի ոչ բոլոր երկրներն են, որ միաժամանակ ձեռք բերեցին անկախություն, սակայն 1960 թվականը դարձավ այս տեսակետից հիրավի բացառիկ. միանգամից 17 պետություններ, այն Է՝ Կամերունը, Տոգոն, Մադագասկարը, Կոնգոյի Հանրապետությունը, Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կոտ դ’Իվուարը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Գաբոնը, Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Մալին, Նիգերիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Սոմալին այդ ժամանակ ձեռք բերեցին ազատություն՝ սկսելով իրենց զարգացման ուղիների ինքնուրույն որոնումները: