Աֆրիկյան քաղաքում 11 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավաֆրիկյան խոշորագույն Յոհանեսբուրգ քաղաքում վերջին 11 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Վերջին անգամ Յոհանեսբուրգում ձյուն է տեղացել 2012 թվականի օգոստոսին, իսկ մինչ այդ՝ 2007 թվականին։ Քաղաքում ապրող որոշ երեխաներ կյանքում առաջին անգամ ձյուն են տեսել։ Անսովոր տեղումները վարորդների համար խնդիր են դարձել, քանի որ երբեմն ցուրտը թույլ չի տվել միացնել շարժիչները, իսկ ճանապարհի պայմանները դարձել են անապահով երթեւեկելու համար:

Չնայած հունիսից օգոստոս ձյունը հազվադեպ չէ Հարավային Աֆրիկայում, որոշ շրջաններ զերծ են մնում դրանից: Սոցցանցերում յոհանեսբուրգցիները տեղումները նկարագրում են որպես «կախարդանք» և «շաբաթվա հիանալի սկիզբ»:




Լրահոս