Քիչ առաջ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրուայն արդյունքները:
Հիշեցնենք, որ թեկնածուներն էին՝ Անահիտ Ալվարոյի Թումանյան, Գայանե Հայկազի Մազմանյան եւ Սերգեյ Գուրգենի Մեղրյան: Այստեղ ՔՊ-ի սրտի թեկնածուն Սերգեյ Մեղրյանն է, որը նախկինում գլխավոր հարկադիր կատարողն էր:
Քվեարկության արդյունքներով (67 կողմ ձայն) Սերգեյ Մեղրյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սերգեյ Մեղրյանն իր պաշտոնից հեռանալուց հետո դատավոր է դառնալու: