Հրապարակ-ը գրում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնանկության մասին լուրերը մոտ օրերս պաշտոնապես կհայտարարվեն: “Չնայած ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը երեկ հերքել է Արմեն Գևորգյանի ,հրաժարականիե լուրը, սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը նրա ազատման հրամանը ստորագրել է դեռ մի քանի օր առաջ՝ Ռ. Քոչարյանի մոսկովյան այցից անմիջապես հետո: Համոզվելով, որ Քոչարյանը չի կարողացել արժանանալ Պուտինի ընդունելությանը, և այս առումով վտանգ չկա, Սերժ Սարգսյանը որոշել է անցնել կտրուկ քայլերի և ազատվել նախևառաջ քոչարյանական թիմի թիվ մեկ դրածոյից: Սակայն որոշվել է այդ մասին ավելի ուշ հայտարարել”,- ապա թերթը հավելում է. Ի դեպ, ըստ լուրերի, Արմեն Գևորգյանին դեսպանի պաշտոն են առաջարկել, ինչից նա հրաժարվել էե:
Հրապարակ. Սերժ Սարգսյանը Արմեն Գեվորգյանի ազատման հրամանը ստորագրել է դեռ մի քանի օր առաջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ