Ով է քննելու Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործը. հայտնի է դատավորի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն հայտնել էր, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 44 -օրյա պատերազմի հերոսի մոր միջադեպի գործը ուղարկվել է դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը:

Նշենք, որ հերասածին մորը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել մեկամսյա կալանքը։

Քնար Մանուկյան




Լրահոս