ՌԴ կառավարությունն արգելել է երկրից արտահանել փամփուշտներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ: Այդ որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Սակայն այդ արգելքը չի վերաբերում այն փամփուշտներին և ​​պարկուճներին, որոնք անհրաժեշտ են բանակին, այլ զորքերին և ռազմական կազմավորումներին։ Բացի այդ, արգելքը չի տարածվում այն փամփուշտների և պարկուճների վրա, որոնք այլ երկրների տարածքներով տեղափոխվում են Ռուսաստանի զորամասեր, կառավարության որոշմամբ Ռուսաստանից արտահանվում են ԵԱՏՄ-ի երկրներ, Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ են արտահանվում միջազգային տարանցիկ օդային փոխադրումների շրջանակներում:




Լրահոս