Ինչու է ԱԱԾ-ն գրոհել Արաբկիրի քննչական բաժին. քննիչները թմրանյութ են իրացնելիս եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է ԱԱԾ-ն երեկ գիշեր գրոհել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։

Երեգ գրել էինք, որ Armlur.am-ի տեղեկությունների համաձայն,  ԱԱԾ-Ն գրոհել է Արաբկիրի քննչական բաժին։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մեկ քննիչի տարել են ԱԱԾ քննչական վարչություն։ Տեղեկացրել էինք նաև, որ այնտեղ գտնվողներից մեկը փորձել է փախչել, սակայն կանխել են նրա փախուստը, որի ժամանակ կոտրվածք է ստացել։

Եվ այսպես, բանն այն է,որ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։

Ավելին, կասկածներ կան, որ կաշառքի գիրծողություններ են եղել։ Ասել է թե, օրինակ, քննիչը սպանություն է բացահայտել ու իր մոտ է գսնվում այն զենքը, որի միջոցով սպանություն են կատարել, անցնում է որոշ ժամանակ, նա որոշում է այդ զենքը վաճառել մեկ ուրիշին։ Մեզ հասած լուրերի, 4 քննիչի ԱԱԾ-ն ձերբակալել է։

Ք. Մ.




Լրահոս