Ղազար Պապը իր հիշողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազար պապը բազմաչարչար աչքերում արտացոլված սարսափով  պատմեց, որ իր ընկերոջ հղի կնոջը մերկացրին, դուրս բերեցին փողոց եւ ամբողջ մարմնի վրա սկսեցին ծխացող սիգարետներ հանգցնել:  «Նրանք գազաններ են, ի՞նչ պատմեմ նրանց մասին», – իրեն հազիվ զսպելով մրմնջաց նա: Ղազար պապի խոսքով՝ ադրբեջանցիներն ահավոր բաներ են արել, եւ նման դեպքերը բազմաթիվ էին: Նա եւս մեկ դեպք է հիշել, արդեն իր հարազատների հետ կապված: «Երկու եղբայր, իրենց տունը պաշտպանելով, մինչեւ վերջ պայքարեցին անմարդկային հանցագործների դեմ, սակայն ցավոք նրանց սպանեցին: Ջահել տղաներ էին, նոր էին բանակից վերադարձել:

Մեր հարազատների  մեջ մի երաժիշտ էլ կար, երիտասարդ կլարնետահար: Երբ ադրբեջանցիները ներխուժեցին նրանց տուն, նա նույնպես հուսահատ դիմադրում էր, սակայն նրան էլ սպանեցին` նետելով պատշգամբից», – շարունակեց Ղազար Հովասափյանը՝ հավելելով, որ բռնաբարում, սպանում էին երիտասարդ աղջիկներին, չէին խնայում ոչ ծերերին, ոչ երեխաներին: «Մենք պայքարեցինք երեք օր, ոչ ոք մեզ օգնության չեկավ, հետո եկավ Խորհրդային բանակը, ողջ մնացած մարդիկ հավաքվեցին եւ անմիջապես Հայաստան եկան` Աղվերանի հանգստյան տուն: Այնուհետեւ Բալահովիտ գյուղում Սումգայիթ թաղամաս կառուցեցին, այժմ այն կոչվում է «Ծաղկունք», ներկայումս այստեղ ապրում է 80 հայկական ընտանիք», – ասաց Ղազար պապը:




Լրահոս