Google-ը զգուշացրել է սպառողներին՝ չօգտագործել հեռուստացույցին միացվող էժան սարքեր: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչները նշել են, որ որոշ set-top box արտադրողներն իրենց սարքերը գովազդում են որպես Android TV-ով աշխատող։ Հեղինակներն ընդգծել են, որ իրականում սեթերը համալրված են Android ՕՀ-ի սովորական տարբերակով, որը չի համապատասխանում անվտանգության չափանիշներին։
Նյութում ասվում է, որ սարքերին առաջարկվում է տեղադրել մի քանի հավելվածներ, որոնք իրականում չարամիտ ծրագրեր են պարունակում։ Google-ի փորձագետները նշել են, որ հաճախ վտանգավոր բովանդակությունը կարելի է ներբեռնել էժան կարգավորիչներում, որոնք չունեն Google Play Protect պաշտպանություն: Ընկերությունը զգուշացրել է օգտատերերին քիչ հայտնի ապրանքանիշերի էժան հեռուստատեսային սարքերի վտանգի մասին:
«Օգտատիրոջ անվտանգությունը և սարքի գաղտնիությունը Android TV OS էկոհամակարգի համար առաջնահերթություն են: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ համոզվելու, որ այս ՕՀ-ի վրա հիմնված կարգավորիչները համապատասխանում են անվտանգության և գաղտնիության խիստ քաղաքականությանը»,-հայտնել են նրանք: