ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր պուրակի բացում և հունիսմեկյան միջոցառում Քանաքեռ-Զեյթունում. ներկա էր նաև Ավինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցավ նոր պուրակի բացման արարողության և երեխաների պաշտպանության օրվա առթիվ խոշոր միջոցառում:

Միջոցառումը կազմակերպվել է վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովհակիմյանի կողմից և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ: Հովակիմյանի խոսքով, բացի նոր այգու բացումից, այս տարի վերակառուցելու են նաև Դավիթ Անհաղթի և Մինաս Ավետիսյանի անվան այգիները, որոնց շնորհիվ համայնքում ավելի շատ կանաչ հատվածներ կլինեն:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նման միջոցառումները իրենց ծավալով և որակով աննախադեպ էին, և դրա համար պետք է շնորհակալություն հայտնել Հայոց եկեղեցուն և վարչական շրջանի ղեկավարին:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Hayat Project խումբը, «Կառա Առուստամյան դե բենդ» խումբը, և «Արենյում դենս» պարային համույթը: Բնակիչների խոսքով՝ համայնքը նման այգիների կարիք իսկապես ուներ, իսկ այսպիսի մասշտաբային միջոցառումները ոգևորում են երեխաներին:

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս