Հնդկաստանում մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին. կա 50 կորուստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտ այսօր մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին։ Վթարի հետևանքով վերջինի չորս վագոն դուրս է եկել ռելսերից։ NDTV-ի տվյալներով՝ տուժել է առնվազն 300 մարդ, Hindustan Times-ը հայտնում է 50 զոհվածի մասին։

Գնացքների բախումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 17:50-ին: Ուղևորային էքսպրեսը Կալկաթայից շարժվում էր Չենայ։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության հիսուն մեքենա, մոտակա հիվանդանոցների բուժաշխատողներ և աղետների օգնության ազգային ուժերի հարյուրից ավելի անդամներ:




Լրահոս