ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայհոյանքներ, նվաստացումներ «Գլորիա կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրենի հասցեին. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ  է ստեղծվել «Գլորիա կարի ֆաբրիկա» ընկերության շուրջ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել Նաիրա Գրիգորյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ նա «Գլորիա կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրենի՝ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրամանով ազատվելով նույն ընկերության կարող բանվորուհու աշխատանքից, այդ հանգամանքով պայմանավորված՝ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից մինչև 2023 թվականի փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար նվաստացնելով տնօրենի պատիվն ու արժանապատվությունը, օրվա տարբեր ժամերին կատարելով հեռախոսազանգեր՝ վերջինիս հասցեին հնչեցրել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ, նրան է ուղարկել նույնաբովանդակ SMS կարճ հաղորդագրություններ, ինչպես նաև այցելելով տնօրենի բնակության վայր՝ կենցաղային աղբ է լցրել վերջինիս բնակարանի մուտքի դռան մոտ:

Բացի այդ, Նաիրա Հայկոյի Գրիգորյանը «Գլորիա կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրենի՝ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրամանով ազատվելով նույն ընկերության կարող բանվորուհու աշխատանքից, տեղեկանալով, որ այդ հրամանի հիմք է հանդիսացել իր կողմից աշխատանքի չներկայանալու վերաբերյալ նույն ընկերության արտադրամասի պետի ներկայացրած զեկուցագիրը:

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ Երեւանում սպանեցին «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստերը, գործը դատարանում է:

Քնար Մանուկյան




Լրահոս