
Ակբա բանկը Հայաստանում «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համար Վերակառուցման Եվ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից արժանացել է «2022 թվականի տարվա գործարք–Կանաչ ֆինանսավորում» մրցանակին (Deal of the Year in 2022 – Green Trade (Material Savings)):
Մրցանակը բանկին տրամադրվել է Հայաստանում պլաստիկի վերամշակմանը զգալի ուշադրություն դարձնելու, պլաստիկի վերամշակման համար նախատեսված սարքավորումների և տեխնոլոգիաների՝ տնտեսությունում խթանելու համար։
Ակբա բանկի աջակցությամբ տնտեսությունում արդեն իսկ գործող պլաստիկի վերամշակման սարքավորումների շնորհիվ ստացվող հումքն օգտագործվում է տպագրական արտադրություններում։
Ակբա բանկը Հայաստանում «կանաչ» ֆինանսավորում իրականացնելով՝ նպաստում է ոչ միայն տնտեսության ու բիզնեսի զարգացմանը, այլև միանում է համաշխարհային կլիմայական ճգնաժամի դեմ պայքարին, նպաստում բնության պահպանությանը։