
Ֆուտբոլիստ Ներմարն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել, որն ուղղված է Մեսիին․ «Եղբայր… այնպես չստացվեց, ինչպես մտածում էինք, բայց ամեն ինչ փորձեցինք։ Հաճելի էր ձեզ հետ կիսել ևս 2 տարի: Հաջողություն նոր փուլում և երջանիկ եղիր։ Սիրում եմ քեզ»։
Մեսսին էլ իր էջում պատասխանել է Նեյմարի գրառմանը․ «Շնորհակալություն, Նեյ! Մնում է այն, որ մենք ևս մեկ անգամ վայելեցինք միասին խաղալը: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Դու լավ մարդ ես։ Քեզ շատ եմ սիրում»։
Հավելենք որ Մեսսին այլևս հանդես չի գա ՊՍԺ-ում։