Որոնք են վիտամին D-ի ամենակարևոր օգտակար հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու օրգանիզմի համար վիտամին D-ի հիմնական օգուտն այն է, որ այս միկրոտարրը կարող է պաշտպանել օստեոպորոզից և մի շարք այլ հիվանդություններից։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում ասել է ներզատաբան Զուխրա Պավլովան։

Նրա խոսքով՝ ի սկզբանե վիտամին D-ն տալիս էին երեխաներին որպես ռախիտի դեմ պաշտպանության միջոց, սակայն հետագայում պարզվել է, որ այս տարրը նաև 30-40 տոկոսով նվազեցնում է օստեոպորոզի զարգացման վտանգը։

Բացի այդ, այս վիտամինը նաև ամրապնդում է իմունային համակարգը՝ ակտիվացնելով օրգանիզմի՝ վիրուսների ու բակտերիաների դեմ պայքարող հատուկ բջիջների աշխատանքը։ Ավելին՝ կանոնավոր ընդունման դեպքում այն նաև բարելավում է ճանաչողական կարողություններն ու գլխուղեղի աշխատանքը և անգամ ազատում է ընկճախտի ախտանշաններից։




Լրահոս