Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է․ նա կենթարկվի վիրահատության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է Հռոմի Ջեմելլի համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ այսօր կենթարկվի որովայնի վիրահատության։

Այս մասին հայտնում է Վատիկանի Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։

«Հռոմի պապը լապարոտոմիա և որովայնի պատի վիրահատության կենթարկվի ընդհանուր անզգայացման տակ», – ասվում է հաղորդագրությունում:

Բժիշկները մի քանի օր առաջ են որոշել վիրահատել պոնտիֆիկոսին. պատճառը հետվիրահատական ճողվածքն է։ Վիրահատությունից հետո Պապը մի քանի օր կմնա հիվանդանոցում՝ նորմալ հետվիրահատական ընթացքն ու լիարժեք ֆունկցիոնալ վերականգնումն ապահովելու համար։ 2021 թվականին նույն կլինիկայում պոնտիֆիկոսը ենթարկվել է վիրահատության՝ «հաստ աղիքի սիմպտոմատիկ դիվերտիկուլյար ստենոզի» պատճառով։




Լրահոս