322 մլն դրամ․ գիտահետազոտական ինստիտուտի շենքը հանում են աճուրդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Ավան թաղամասի Խուդյակովի փողոց 1 գիտահետազոտական ինստիտուտ հասցեում գտնվող 1780.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.1176 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության երեկվա նիստի ժամանակ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գույքի գնահատված շուկայական արժեքը 2023 թվականի փետրվարի 23-ի դրությամբ կազմում է 322 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 195 մլն 600 հազար դրամ։ Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 322 մլն 500 հազար դրամ։

Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 16 մլն 125 հազար դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Ն․Հ․




Լրահոս