Համալիրում հակահրդեհային համակարգ կներդրվի․ 39 մլն է պետք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հակահրդեհային համակարգի ներդրման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով կառավարության երեկվա նիստում հատկացվել է 39 մլն դրամ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ ծախսերի կատարման համար նվազեցվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար նախատեսված գումարների մի մասը:

Հաշվի առնելով, որ Համալիրն իր կազմակերպաիրավական ձևով առևտրային կազմակերպություն է (ՓԲԸ) և անհրաժեշտ գումարը դրամաշնորհի ձևով ստանալու դեպքում վերջինիս մոտ կառաջանա շահութահարկ՝ որոշվել է գումարը Համալիրի հատկացնել կանոնդադրական կապիտալի ավելացման մեխանիզմով:

Այսպիսով, որոշվել է ավելացնել Համալիրի կանոնդարական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեխաբաշխելու միջոցով: ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 22-ի N 1627-Ա որոշման 4-րդ կետով ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 500,000.0 հազար դրամ, որը բաժանված է 25000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 20.0 հազար դրամ անվանական արժեքով: Բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Նախագծով հատկացվող գումարի շրջանակներում (39,000.0 հազար դրամ) պետք է տեղաբաշխվի ևս 1950 հասարակ (սովորական) բաժնետոմս, որոնք նույնպես պատկանելու են Հայաստանի Հանրապետությանը:

Ն․Հ․




Լրահոս