ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողության փորձ համալիրից. ինչ են փորձել գողանալ երիտասարդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրեժ Բաբայանը, Էդիկ Յաղությանն ու Գոռ Կուրղինյանն ուրիշի գույքի խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնություն ենձեռք բերել, սակայն այն ավարտին չեն հասցրեկ՝  իրենց կամքից անկախ հանգամանքներում:

Այսպիսով, 2020 թվականի  հունիսի 22-ին՝ ժամը 04:00-ին, նշված անձինք գնացել են Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 1-ին հասցեում գտնվող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր», որտեղ Վրեժ Բաբայանը և Էդիկ Յաղությանը ապօրինի բարձրացել են մարզահամերգային համալիրի տանիք, մոտ 1 և կես ժամ ձեռքով քանդել-հանելու եղանակով ապամոնտաժել են խոշոր չափերով, ընդհանուր 590.400 ՀՀ դրամ արժողության 41 թիթեղ, որի ընթացքում, ըստ դերաբաշխման, Գոռ Կուրղինյանը սպասել է տարածքում և հսկել քաղաքացիների անցուդարձը՝ կողմնակի անձանց մոտենալու դեպքում՝ Վ.Բաբայանին և Է.Յաղությանին տեղեկացնելու համար:

Լույսը բացվելուն պես՝ ապամոնտաժված 41 թիթեղները թողել են տանիքում և հեռացել՝ հանցավոր արարքը չբացահայտվելու, հետագայում առավել բարենպաստ պայմաններում ապամոնտաժված թիթեղները հափշտակելու, այդ կերպ պլանավորած հանցանքն ավարտին հասցնելու նպատակով:

Այդ նպատակով՝ 2020 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, նրանք  վերադարձել են «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր», որտեղ Բաբայանը և Կուրղինյանը բարձրացել են տանիք, իսկ .Յաղությանը սպասել է տարածքում, սակայն նույն պահին վերջիններս բռնվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից, այսպիսով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել հանցավոր՝ ուրիշի գույքի խոշոր չափերով գաղտնի հափշտակությունը:

Նրանց  մեղադրանք է առաջդրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ մաս 2-րդ Կետ 1-ին, 2-րդ գողության փորձ , որը կատարվել է մի խումբ անձանց կողմից պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին , իսկ ահա գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որը պատուհանին ամիսներ առաջ կրակել էին, իսկ ահա իրավապահներն այդպես էլ չկարողացան բացահայտել, թե ով կամ ովքեր գնացին այդ քայլին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս