
Ֆրանսիական ՊՍԺ-ից հեռացած արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի», կդառնա Մայամիի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:
Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը MLS-ը ներկայացնող ակումբում տարեկան կստանա 43 միլիոն ֆունտ սթերլինգ աշխատավարձ։ Երկրորդ տեղում «Մայամի Հիթի» առաջատար բասկետբոլիստ Ջիմի Բաթլերն է (30 միլիոն ֆունտ), իսկ երրորդ տեղում՝ ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ Թայրիք Հիլը (24 միլիոն ֆունտ):