
Գնդիկավոր գրչի հայտնաբերումը պաշտոնապես թվագրվում է 19-րդ դարի վերջին: 1888թ. այս օրը՝ հոկտեմբերի 30-ին դրա պատենտն ստացավ Ջոն Լաուդը, իսկ 1916-ին՝ Վան Վետչեն Ռայսբերգը: 1930-ականների վերջին ժամանակակից գնդիկավոր գրչին նման գրիչ պատենտավորեց հունգարացի լրագրող, գյուտարար Ջոզեֆ Լասլո Բրիոն: Լասլո Բիրոն ծնվել է Բուդապեշտում հրեայի ընտանիքում։
1938 թ. տեղափոխվում է Ֆրանսիաբնակվելով Փարիզում, իսկ 1943 թ. մեկնում է Արգենտինա և հաստատվում այնտեղ։ Բիրոն մասնագիտությամբ լրագրող էր, նաև զբաղվում էր նկարչությամբ։ Բրոն եղբոր` մասնագիտությամբ քիմիկոս Գեորգիի հետ ստեղծում է գրիչի նոր տեսակ, որի շարժման ժամանակ ծայրը գլորվում էր և հավասարաչափ թանաքը բաշխում թղթի վրա։ 1943 թ. հունիսի 10-ին նա իր գյուտի համար ստանում է արտոնագիր։ Կարծիք կա, որ Լասլո Բիրոն գրիչը ստեղծել է Բրիտանական ռազմաօդային ուժերի պատվերով։ Զինվորականները ցանկանում էին ունենալ նոր գրիչ, որը կգրի ցանկացած բարձրության վրա` անկախ մթնոլորտի ճնշումից։ Բիրոյի ծննդյան օրը Արգենտինայում նշվում է որպես գյուտարարի օր։ Գնդիկավոր գրիչները այդ երկրում Բիրոյի պատվին կոչվում են «բիրոմե»։