Հունվարի 11-ը Շնորհակալության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ը համարվում է օրացույցի «ամենաքաղաքավարի» օրերից մեկը: Այսօր նշվում է «Շնորհակալության» միջազգային օրը, գրում է Calend.ru-ն:

«Մենք բոլորս լավ ենք գիտակցում լավ սովորույթների նշանակությունը, նրանց անհրաժեշտությունն առօրյա կյանքում, բայց շնորհակալության մեծ մասը մենք արտահայտում ենք ասես պատահմամբ՝ չմտածելով իմաստի մասին: Սակայն շնորհակալության խոսքերն ունեն կախարդական հատկություններ՝ նրանց օգնությամբ մարդիկ միմյանց ուրախություն են պարգևում, ուշադրություն են արտահայտում և տալիս դրական հուզումներ, առանց որի մեր կյանքը գորշ ու միապաղաղ կլիներ:

Իզուր չէ, որ շատ տուրիստական ուղեցույցներում և խորհուրդներում զբոսաշրջիկներին հաճախ է ցուցվում «շնորհակալություն» բառը, որն արտաբերվում է անգամ տվյալ երկրի լեզվական ակցենտով, բարձրացնում է սպասարկման արագությունն ու որակը և օգնում խաղաղ ու հաճելի հանգիստ կազմակերպել»:




Լրահոս