
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները Աղունիկ Հազրյանին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա 2005 թ. հոկտեմբերի 28-ից մինև 2016թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ, զբաղեցնելով Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի ղեկավարի պաշտոնը, ՀՀ օրենքի ուժով լիազորված լինելով ներկայանել համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2010թ. մինչև 2016թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, հափշտակություն կատարելու դիտավորոությամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով Արեգնադեմ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների ուսման վարձավճարի փոխհատուցման քողի տակ Արեգնադեմի համայնքապետարանի բյուջեից 2012 թ. դեկտեմբերի 13-ին կատարել է 40.000 ՀՀ դրամի փոխանցում իր անվամբ՝ «ԱՅԴԻԲԱՆԿ» ՓԲԸ միջոցով:
Քնար Մանուկյան