ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել Երևան քաղաքում տիրող իրավիճակին, երբ աղբարկղերը լիքն են և շուրջ բոլորը կեղտ է։ Քաղաքացիներից այս անգամ ահազանգ ենք ստացել մարզերից։ Մեզ դիմած քաղաքացին բողոքում էր դեպի տուրիստական ուղղություններ գնացող ճանապարհներից։ Մասնավորապես՝ զբոսաշրջային այս սեզոնին դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհին ամբողջն աղբ է և անասունների կեղտի հետքեր։
ՖՈՏՈ․ Զբոսաշրջային այս սեզոնին դեպի Դենդրոպարկ տանող ճանապարհին ամբողջն աղբ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ