Ահազանգ. Սարի թաղում աղբի խնդիրը մնում է չլուծված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանում՝ Սարի թաղում աղբի խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
ArmLur.am-ին Սարի թաղի բնակիչներն ահազանգում են. «Արդեն մի քանի շաբաթ մեքենա չի գալիս մեր փողոց, աղբը կուտակվել ա, հիմա էլ շոգ ա, հոտը ահավոր ընկնում ա»-մեզ հետ զրույցում պատմում է բնակիչը։

Ամեն օր հուսով սպասում են, որ գոնե այսօր կգա, բայց օր օրի աղբը կուտակվում է։

«Աղբամանը մեր տանից հեռու ա, ես ոտքի խնդիր ունեմ, չեմ կարողանում գնամ թափեմ, որ չկուտակվի»։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս