Մեծ պատասխանատվություն է վարչապետի կերպարը մարմնավորելը. Աբել Աբելյանը՝ «Կին նախարար» նոր ֆիլմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ArmLur.am-ը  ամիսներ առաջ գրել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ՝ «Կին նախարար» վերնագրով, որտեղ դերասան Աբել Աբելյանը մարմնավորում է վարչապետի կերպարը:

ArmLur.am-ը դերասան Աբել Աբելյանի հետ զրուցեց մարմնավորած դերի մասին: Ըստ նրա՝ յուրաքանչյուր դերասանի համար մեծ պատասխանատվություն է վարչապետի կերպարը մարմնավորելը:

«Նախագծին մասնակցելու առաջարկը ստացել եմ ըմկերոջիցս, եւ սիրով ընդունել եմ: Այս պահին միայն կարող եմ ասել, որ  նախագծի նկարահանումներն ավարտվել են»,- նշեց նա՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե որ հեռուստաընկերությունն է նախագծի պատվիրատուն:

Հիշեցնենք, որ ֆիլմի սյուժեի հիմքում Պաշտպանության նախարարությունն է, որի միջոցով փորձում են առաջին պլան մղել կին զինվորականին և նրան դարձնել Պաշտպանության նախարար, սակայն այդ ընթացքում հանդիպում են բազում խոչընդոտների: Հենց այս ամենի շուրջ էլ հյուսվում է ողջ ֆիլմի պատմությունը:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանը նման ֆիլմի նկարահանումը պատվիրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ այն հավանաբար կկոչվի ՝ «Տիկին պաշտպանության նախարարը»:

Նկատենք, որ ամիսներ առաջ, երբ ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել էր Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայություն,  մեր տեղեկությունը հրապարակայնորեն  հերքել էին՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը նման բովանդակությամբ ֆիլմ արտադրել եւ ցուցադրել չի պլանավորում, իսկ ահա այսօր ունենք բոլորովին այլ պատկեր: Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ ֆիլմը ցուցադվելու է միայն առցանց տարբերակով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս